Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալին համայնքի սեփականություն հանդիսացող / հիմք N 1909202502-0076 սեփ. վկայական/ Դաշտադեմ բնակավայրի 4-րդ փողոցի 8 հանրակացարան հասցեում գտնվող 500․9 քմ մակերեսով շինության տեխնիկական վիճակը` ըստ «ԼՈՒՍԱԳԱՆՁ» ՍՊԸ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացության, գնահատվում է անբավարար, վնասվածության մակարդակը ըստ գործող ՀՀ ՇՆ 20․04-2020 նորմերի և հետազոտության չափորոշիչների դասվում է IV աստիճանի, կառույցը պիտանի չէ շահագործման և ենթակա է ամբողջական ապամոնտաժման: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 623-րդ հոդվածի 4-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «ԼՈՒՍԱԳԱՆՁ» ՍՊԸ-ի կողմից 22.05.2026 թ-ին տրված մասնագիտական եզրակացության և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Թալին համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն ապամոնտաժելու Թալին համայնքի սեփականություն հանդիսացող Դաշտադեմ բնակավայրի 4-րդ փողոց 8 հանրակացարան հասցեում գտնվող 500.9 քմ մակերեսով երկհարկանի շինությունը:
2. Գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |