Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 2024 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 01/5․2/07762-2024 գրությունը Թալին համայնքի ավագանին որոշում է`
Թույլատրել՝
1․Թալին համայնքի վարչական տարածքում՝ Թալին քաղաքում և գյուղական բնակավայրերում, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը մինչև 18 տարեկան անձանց կողմից, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, իրականացնել փողոցների երթևեկելի մասի աջ եզրով։
Արգելել՝
2․Թալին համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությունը հետևյալ վայրերում՝
ա/ Թալին համայնքի զբոսայգիները և պուրակները։
բ/Թալին համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական ավտոճանապարհները, դրանք են՝ Թալին քաղաքում՝ Քոթանյան, Սպանդարյան և Գայի փողոցները, Արտենի բնակավայրում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհը, Արագածավան բնակավայրում՝ Հոկտեմբերյան խճուղին, Դաշտադեմ բնակավայրում՝ 1-ին փողոցը, ինչպես նաև բնակավայրերից դուրս ավտոճանապարհները։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |