Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի N 03-ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու» կարգի 6-րդ կետի 12-րդ, 13-րդ, 7-րդ կետի 13-րդ, 14-րդ ենթակետերը, 8-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերը, «Կրթուրյան, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի» բաժնի գլխավոր մասնագետ Ալվարդ Գասպարյանի դիմումը, ինչպես նաև Թալին համայնքի ղեկավարի 04.03.2025թ.-ի N 44 կարգադրությամբ ստեղծված «Թալին համայնքի կամավոր խնդիրները սահմանելու ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները իրականացնող» հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի մարտի 02-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Տրամադրել սպորտային պարգև։
1)Ռոման Գագիկի Սահրադյանին տրամադրել 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ սպորտային պարգև։ 2)Վահե Սամվելի Թորոսյանին տրամադրել 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ սպորտային պարգև։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։