Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 24․03․2026թ-ի թիվ 1 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի 02-060-0204-0251 ծածկագրի տակ գտնվող 0,3 հա գյուղատնտեսական նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրել «ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊԸ-ին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33,500 (երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: