Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 560-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 560-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, Ք.ԹԱԼԻՆ Ա.ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 25/5 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Վարդանուշ Հայրապետյանի 16․11․2023թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Վարդանուշ Հայրապետյանի կողմից Թալին համայնքի, ք.Թալինի Ա.Խանջյան փողոց 25/5 ավտոտնակ հասցեում, 02-003-0060-0061 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 84քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ ավտոտնակը և օժանդակ շինությունը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կառուցապատող Վարդանուշ Հայրապետյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, ք.Թալին Ա.Խանջյան փողոց 25/5 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0060-0061 ծածկագրով 84քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 84քմ արտաքին մակերեսով շինությունները՝ ավտոտնակը-41.5քմ և օժանդակ շինությունը-42.5քմ ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Վարդանուշ Հայրապետյանի սեփականություն և

-հողի արժեքը՝ 84քմ x 1221 = 102564 (մեկ հարյուր երկու հազար հինգ հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ։

-շինության արժեքը՝ (41․5քմ x 1209) + (42․5քմ x 2418)= 152939 (մեկ հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր երեսունինը) ՀՀ դրամ։

-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,

-ընդամենը` 293503(երկու հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր երեք) ՀՀ դրամով օտարել Վարդանուշ Հայրապետյանին։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner