Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 149-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՑԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 14-ին Թալին համայնքի Հացաշեն բնակավայրի փողոց 1 փակուղի 4 շենք հասցեում գործող հիմնական դպրոցի տարածքում նախատեսվող նոր կրթահամալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը։

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ նախնական համաձայնություն «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍՊԸ-ին՝ Թալին համայնքի Հացաշեն բնակավայրի փողոց 1 փակուղի 4 շենք հասցեում նոր կրթահամալիր կառուցելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner