Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ մասի 14-րդ կետը, հիմք ընդունելով Թալինի համայնքապետարան մուտքագրած 2025 թվականի մարտի 04-ի թիվ 056/877 դիմումը և Թալինի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 07-ի նիստի թիվ 06/25 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Նարեկ Խաչատուրի Խաչատրյանին (ծնված՝ 30.04.1994թ., անձնագիր՝ AU 0301522, տրված՝ 07․06․2021թ․ 054-ի կողմից) նշանակել իր հորեղբոր՝ Ժիրայր Ներսեսի Խաչատրյանի (ծնված՝ 29.04.1967թ., անձնագիր՝ AT 0421776, տրված՝ 24․03․2020թ․ 054-ի կողմից) նկատմամբ պատրոն (օգնական)։
2․ Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: