Ղեկավարվելով ՀՀ հողային oրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 09․04․2024թ-ի թիվ 5 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Թալին համայնքի Գետափ բնակավայրի 02-033-0124-0032 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության, 4,1374 հա արոտավայր գործառնական նշանակությամբ և 0,9025 հա վարելահող գործառնական նշանակությամբ ընդհանուր՝ 5,0399 հա հողամասը վարձակալության իրավունքով, 3 տարի ժամկետով, տարեկան 65520 (վաթսունհինգ հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ին։
2․ Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: