Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N 731-Ն որոշումը, Կարեն Արշակի Պողոսյանի կողմից 19 փետրվար 2025 թվականին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Կարեն Արշակի Պողոսյանի կողմից Թալին համայնքի Արտենի բնակավայր Զորավար Անդրանիկի փողոց 1/1 հասցեում, 02-021-0042-0043 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 343․6 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ պարիսպը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Կարեն Արշակի Պողոսյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք Արտենի բնակավայր Զորավար Անդրանիկի փողոց 1/1 հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-021-0042-0043 ծածկագրով 343․6 քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 10․52 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ պարիսպը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Կարեն Արշակի Պողոսյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ 343․6 քմ x 218 = 74905 (յոթանասունչորս հազար ինը հարյուր հինգ) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 10․52 քմ x 1893 = 19914 (տասնինը հազար ինը հարյուր տասնչորս) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր՝ 38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը` 132819 (մեկ հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր տասնինը) ՀՀ դրամով օտարել Կարեն Արշակի Պողոսյանին:
2.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: