ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Դաշտէներգո» ՍՊ Ընկերության կողմից Հ Հ Արագածոտնի մարզի, Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի 10-րդ փողոց թիվ 11 հողամաս և 02-035-0127-0019 կադաստրային ծածկագիր հասցեում, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության 1-ին հանրային քննարկման։ 20․08.2025թ․ Թալին համայնք, Դաշտադեմ բնակավայր 2025թ. օգոստոսի 20-ին ժամը 12-00-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀՕ- 110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3) ՀՀ Օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343 - Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի ունեցավ «Դաշտադեմ» ՍՊ Ընկերության կողմից, նախատեսվող, Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։ Բացման խոսքով հանդես եկավ համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Գագիկ Միրզախանյանը: Նշեց, որ հանրային քննարկումը վերաբերվում է «Դաշտադեմ» ՍՊ Ընկերության կողմից Դաշտադեմ բնակավայրում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի» կառուցմանը։ Ներկայացրեց, որ հանրային քննարկման նպատակն է հանրությանը իրազեկել համայնքում հերթական արևակայանի նախատեսման վերաբերյալ։ Նշեց որ գործունեությունը իրականացվելու է երկու կից հողակտորների վրա, որից մեկի նպատակային նշանակությունը էներգետիկ ենթակառուցվածքների է, մյուսը դեռևս արոտավայր, /գտնվում է փոխման գործընթացում/ երկուսն էլ տրամադրված են սեփականության իրավունքով։ Արկադի Մարտիրոսյան՝ Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավար, ողջունեց ներկաներին, նշեց, որ համայնքի համար բավականին կարևոր նշանակություն ունի համայնքին տրամադրվելիք սոցիալական աջակցությունը, ստեղծվելիք նոր աշխատատեղերը և շինարարության և շահագործման փուլերում։ «Նովալ» ՍՊԸ ընկերության ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանը ներկայացրեց, որ հաշվետվությունը կազմվելու է Հայաստանում գործող, տարբեր ոլորտներին առնչվող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։ Նշեց, որ ՀՀ-ում ՇՄԱԳ և փորձաքննություն գործընթացները կարգավորվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Ներկայացրեց, ազդակիր բնակավայրում պետք է իրականացվեն հանրային քննարկումներ, հաշվի առնվեն հանրության կարծիքը, գեռևս գործունեության ամենավաղ փուլում, ինչը և արվում է։ Ներկայացրեց շրջակա միջավայրի բաղադրիչների վրա արևակայանի հնարավոր ազդեցությունները շինարարության և շահագործման փուլերում։ Հարություն Ավագյան՝ Էկովիլ ՍՊԸ գլխավոր ինժեներ, Ձեռնարկողի ներկայացուցիչ-մանրամասն ներկայացրեց նախատեսվող արևային ֆոտովոլտային կայանի տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները։ Նշեց, որ բացվելու են աշխատատեղեր, և ընկերությունը շահագրգիռ է որ ակտիվորեն ներգրավվեն համայնքի և բնակավայրի բնակիչներին։ Ներկայացրեց, որ ընկերության կողմից նախատեսվում է համայնքում իրականացնել սոցիալական ծրագիր՝ 35 միլիոն դրամի ներդրում, որը փոխադարձ պայմանավորվածությամբ կարող է օգտագործվել մանկապարտեզի, լուսավորության և համայնքի կողմից առաջարկվող ցանկացած ուղղությամբ։ Համայնքի ներկայացուցիչները հավանություն տվեցին նախագծի իրականացմանը։ Գագիկ Միրզախանյանը՝ շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար և եզրափակեց հանրային քննարկումը։ Վարող՝ Գագիկ Միրզախանյան ——————————————— Ձեռնարկողի ներկայացուցիչ՝ Հարություն Ավագյան ——————————————— |