Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով «ՎԱՐԴԱՆԱՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության լիազորված անձ Արթուր Խաչատրյանի 02․06․2026 թվականի հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին դիմումը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. «ՎԱՐԴԱՆԱՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 02-016-0257-0007 կադաստրային ծածկագրով, 2,9909 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակայնին նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել ջրային նպատակային նշանակության, ջրային գործառնական նշանակության հողերի:
2. Թալին համայնքի ղեկավարին՝ << Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության պետական գրանցում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |