Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները և Թալին համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով Թալին համայնքի ղեկավարի 13.12.2022թ-ի N 256-Ա որոշմամբ ստեղծված մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2025 թվականի նոյեմբերի 24-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Տրամադրել սոցիալական աջակցություն՝ համաձայն հավելված 1-ի, 2-ի, 3-ի։ 1․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով Ք․ Թալին, «ԱՐՏՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ» ԱՁ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, 220179833383000 բանկային հաշվեհամարին փոխանցել 44 000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ շահառուներին ալյուր ձեռք բերելու համար ՝ ըստ հավելված 1-ի,
Հավելված 1
1) Օնիկ Զորիկի Մելոյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 33 000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամի չափով։
2) Քրիստինե Մնացականի Եղոյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 11 000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամի չափով։
2․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով Ք․ Թալին, «ՀԱՅԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ» ԱՁ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, 220179822527000 բանկային հաշվեհամարին փոխանցել 42 000 (քառասուներկու հազար) ՀՀ դրամ շահառուներին կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար՝ ըստ հավելված 2-ի։
Հավելված 2
1) Խաչատուր Անդրանիկի Խաչատրյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 42 000 (քառասուներկու հազար) ՀՀ դրամի չափով։
3․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» ԱՁ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, 220179872688000 բանկային հաշվեհամարին փոխանցել 150 000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ շահառուներին հուղարկավորության ծախսերը հոգալու համար ՝ ըստ հավելված 3-ի։
Հավելված 3
1) Սամվել Արմենակի Հաջոյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։