Քննության առնելով «Կ․Վարդանյան» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Հրանտի Հովհաննիսյանի նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ խախտման կապակցությամբ 2026 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ վարչական իրավախախումների վերաբերյալ հարուցված գործը
ՊԱՐԶԵՑԻ
Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 2026 թվականի հուլիսի 23-ին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Թալին համայնքի Պարտիզակ բնակավայրի վարչական տարածքում «Կ․ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊ ընկերությունն ընդերքօգտագործում է իրականացնում առանց հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունների համապատասխան փոփոխության, թույլ տալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 29-ին, ժամը 11։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որի վերաբերյալ պատշաճ ծանուցված «Կ․ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ՝ Զոհրաբ Վարդանյան ներկայացել է։ Հովհաննես Հովհաննիսյանի լիազորված անձ Զոհրաբ Վարդանյանն իր արտահայտած դիրքորոշմամբ նշեց, որ երկու ամիս առաջ դիմել է Թալինի համայնքապետարան հողատարածքի հողատեսքի նպատակային և գործառնական նշանակության փոխոխելու համար, սակայն մինչ օրս պատասխան դեռ չի ստացել և համարելով, որ պատասխանը նման դեպքում դրական է, շահագործել է հանքավայրը։ Ավելացրեց ,որ ներկա պահին միջոցներ է ձեռնարկում այն շտկելու ուղղությամբ։ Ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը և գործով ձեռք բերված փաստական հանգամանքները, հաստատված համարվեց Հովհաննես Հովհաննիսյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ, 2449, 281-282-րդ հոդվածների պահանջներով․
Ո ՐՈ Շ ՈՒ Մ ԵՄ՝
1․ «Կ․ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
2․ Կասեցնել «Կ․ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող գործունեությունը և ընդերքօգտագործումը մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի նկատմամբ նպատակային նշանակության փոփոխելը։
3․Հովհաննես Հովհաննիսյանին առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցներ ձեռք առնել նշված իրավախախտման հետևանքները 15 /տասնհինգ/ օրյա ժամկետում վերացնելու ուղղությամբ։
4․ Տույժը պետք է վճարվի 900465128123 հաշվեհամարին, «Նպատակ» դաշտում պարտադիր նշելով որոշման համարը։ 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Հովհաննիսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
6․Տուգանքը պետք է վճարվի այն նշանակելու մասին որոշումը հասցեատիրոջը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
7․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։