Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N-2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի, Ոսկեթաս բնակավայրում գտնվող, 02-085-0013-0014 ծածկագրով հողամասից առանձնացված 0,3 հա հողամասին տրամադրել Թալին համայնք, Ոսկեթաս բնակավայր 1-ին փողոց 6/1 հողամաս հասցե։
2.Թալին համայնքի, Ոսկեթաս բնակավայրում գտնվող, 02-085-0013-0014 ծածկագրով հողամասից առանձնացված 1,99052 հա հողամասի հասցեն թողնել անփոփոխ՝ Թալին համայնք Ոսկեթաս բնակավայր 1-ին փողոց 6 դպրոց հասցե։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: