Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով,  Թալին համայնքի ավագանին որոշում է՝  
1. Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան ճշտված բյուջեն՝  Եկամուտների մասով – 1914495.4 (հազ. դրամ) /վարչական բյուջե/  Եկամուտների մասով – 721046.4 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե  Պահուստային ֆոնդ – 210,000 (հազ. դրամ)  Ծախսերի մասով – 1934742.3 (հազ. դրամ) /վարչական բյուջե /  Ծախսերի մասով – 938252.8 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/  Պակասուրդ – 237453,3 (հազ. դրամ)  2.Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան ճշտված բյուջեն համաձայն կից հավելվածի։  3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։  4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։  5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։  6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։  7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։  8.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։  9.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։  10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։  11.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 29 սեպտեմբերի 2023 թ-ի <<Թալին համայնքի ավագանու 28.02.2023թ. N 06-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 96-Ն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:  12.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   |