Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ԱՐՏԻՆ ԳՐԻՆՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի կողﬕց ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի գյուղում ջերմոցային տնտեսության կառուցմանն առնչվող փաստաթղթերի փաթեթը՝
Թալին համայնքի ավագանին որոշում է`
1. Տալ համաձայնություն «ԱՐՏԻՆ ԳՐԻՆՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողﬕց ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի գյուղում գտնվող 02-021-0243-0001, 02-021-0243-0005, 02-021-0243-0006, 02-021-0243-0007, 02-021-0243-0008, 02-021-0243-0009, 02-021-0243-0010, 02-021-0243-0011, 02-021-0243-0015, 02-021-0243-0016, 02-021-0243-0018, 02-021-0243-0019, 02-021-0243-0021, 02-021-0243-0022, 02-021-0243-0020 կադաստրային ծածկագրերով հողատարածքներում ջերմոցային տնտեսության կառուցման ներդրումային ծրագրին` համաձայն N1 հավելվածի:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնելու սույն որոշուﬕց բխող իրավական գործառույթներ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: