Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467, 468, 469 հոդվածների 1-ին մասերով, 616 հոդվածի 3-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 29.09.2023թ-ի թիվ 108-Ա և 30.11.2023թ-ի թիվ 145-Ա որոշումները, Թալին համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԱՐԳԱՍ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքավայրում ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ 26.03.2024թ-ի արձանագրությունը և 2024թ-ի մայիսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին հասցեագրած Արթուր Մարգարյանի դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․02-084-0104-0093 կադաստրային ծածկագրով 2,585 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի 3․1 կետում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն՝ 26,000 (քսանվեց հազար) թիվը փոխարինել 254,600 (երկու հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր) թվով։
2․02-084-0104-0112 կադաստրային ծածկագրով 0,1122 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի 3․1 կետում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն՝ 6,600 (վեց հազար վեց հարյուր) թիվը փոխարինել 11,100 (տասնմեկ հազար մեկ հարյուր) թվով։
3․02-084-0104-0115 կադաստրային ծածկագրով 7,9227 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի 3․1 կետում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն՝ 480,000 (չորս հարյուր ութսուն հազար) թիվը փոխարինել 780,300 (յոթ հարյուր ութսուն հազար երեք հարյուր) թվով։
4.Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի և «ԱՐԳԱՍ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մարգարյանի միջև կնքել հողամասերի վարձակալության պայմանագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր: