Ղեկավարվելով ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ և Թալին համայքնի ավագանու 11․02․2025թ 03-Ն որոշմամբ հաստատված <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու եվ իրականացնելու>> կարգի 4-րդ գլխի 8-րդ բաժնի 12-րդ կետով, ինչպես նաև նպատակ ունենալով խրախուսել Թալին համայնքի դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին և նպաստել նրանց կրթական զարգացմանը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է`
1․ Տալ համաձայնություն 2026 թվականի համայնքային բյուջեից հատկացնել մինչև 8 000 000 (ութ միլիոն) դրամ՝ Թալին համայնքի դպրոցներից ընտրված գերազանց առաջադիմություն ունեցող 48 աշակերտների և 2 ուղեկցողների 7-օրյա կրթական շրջագայության կազմակերպման նպատակով դեպի Վրաստանի հանրապետություն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |