|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հուլիսի 2026 թվականի N 1400-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԱՐԱՊՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 107-րդ և 186-րդ հոդվածների 1-ին մասերով, հիմք ընդունելով «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի 2026թ.-ի հուլիսի 22-ի N22 զեկուցագիրը, ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Սույն թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատանքները դադարեցնել և աշխատակիցներին հայտարարել պարապուրդ՝ բացառությամբ տնօրենի և օժանդակ բանվորի: 2.Աշխատողների աշխատանքի վարձատրությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։ 3.Երեխաների ծնողներին տեղեկացնել պարապուրդի մասին։ 4.Պարապուրդի ժամանակահատվածի համար ծնողական վճար չգանձել։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|