Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գույքի մրցույթների կազմակերպման համայնքի ավագանու 28․02․2023թ-ի N 02-Ա որոշմամբ հաստատված մրցույթային հանձնաժողովի կազմում կատարել փոփոխություն՝
1)հանձնաժողովի նախագահ Սերգե Մկրտչյանին հանել հանձնաժողովի կազմից, նրա փոխարեն հանձնաժողովի նախագահ նշանակել համայնքի ղեկավարի խորհրդական Սևակ Մանուկյանին
2)հանձնաժողովի կազմում ընդգրկել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պաշտոնակատար Գագիկ Միրզախանյանին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |