Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Հարություն Սերյոժայի Գրիգորյանի կողմից 09 ապրիլի 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, և 03 դեկտեմբերի 2023 թվականի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 20238QHPV3, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված բնակելի շինությունները՝ բնակելի տուն 1-ին հարկը և բ/պ-ը, 2-րդ հարկը, 3-րդ հարկը, ավտոտնակը և պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Հարություն Սերյոժայի Գրիգորյանի կողմից 02-003-0085-0012 կադաստրային ծածկագրով Թալին համայնք ք․Թալին Մյասնիկյան փողոց 30 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.08162 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 451․07քմ արտաքին մակերեսով բնակելի շինությունները՝ բնակելի տուն 1-ին հարկը և բ/պ-ը -246․6քմ, 2-րդ հարկը – 91․2քմ, 3-րդ հարկը – 59․8քմ, ավտոտնակը – 32․15քմ և պարիսպը – 21․32քմ ճանաչել օրինական գույք, որպես Հարություն Սերյոժայի Գրիգորյանի, Հերիքնազ Սարգիսի Գրիգորյանի, Սեդա Հարությունի Գրիգորյանի, Արգամ Հարությունի Գրիգորյանի և Սերյոժա Հարությունի Գրիգորյանի ընդհանուր բաժնային սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 545344 (հինգ հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ (451․07քմ x 1209)։
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: