Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2001թ.-ի հոկտեմբերի 23-ի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով,
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.2025թ.-ի հունվարի 3-ից Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Ռուզաննա Մելքոնյանին ազատել զբաղեցրած պաշտոնից և կատարել վերջնահաշվարկ։
2.Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի աշխատանքային պարտականությունները դնել դաստիարակ Նառա Կակոյանի վրա, մինչև օրենքով սահմանված՝ մրցութային կարգով տնօրենի պաշտոնի համալրումը։