29.04.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
27.04.24
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ
|
Քաղաքացու օրվա գաղափարներից են՝ սերունդներին մեկտեղելը, քաղաքացիական երկխոսության համար հնարավոր հարթակներ ստեղծելը, հանրության հուզող հարցերն ու քաղաքացի-պետություն կապի և անելիքների վերաբերյալ քննարկումներ անցկացնելն է։Հենց այս նպատակով ՀՀ ԿԳՄՍնախարարության կողմից ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպվել են «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագրովտարբեր միջոցառումներ, որոնք այսօր անցկացվեցին նաև Թալինում։Թալինի համայնքապետարանում, համայնքի պատանիները և երիտասարդները, բնակիչները և համայնքապետարանի աշխատակիցները հանդիպում ունեցան պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ, ով ներկայացրեց պետության, ...
Մանրամասն |
|
27.04.24
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՄԲ
|
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Թալինի մշակութային կենտրոնում կազմակերպվել էր Թալինի Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն։ Ցուցադրությանը մասնակցեց նաև համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի աշխատակիցներ: Տավրոս Սափեյանն իր հիացմունքն արտահայտեց Գեղարվեստի դպրոցի սաների յուրօրինակ ու գեղեցիկ աշխատանքների մասին: Ցուցադրության ընթացքն ուղեկցվեց սաքսոֆոնի հիանալի կատարումներով։
|
|
25.04.24
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄՇՏԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելեց Արտենի բնակավայր, այցի նպատակը տարաբնույթ էր։Համայնքի ղեկավարը նախ խորհրդակցություն անցկացրեց Արտենիի վարչական ղեկավար Մ․ Շատոյանի, վարչական տարածքի և բնակավայրի ՀՈԱԿ-ների աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկվեցին բնակավայրի առաջնային հարցերը, խնդիրներն ու կարիքները։ Վարչական ղեկավարը և աշխատակիցները համայնքի ղեկավարի ուշադրությանը ներկայացրին բնակավայրի և ՀՈԱԿ-ների հետ կապված առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք տեղում քննարկվեցին։Առկա խնդիրները և կարիքները տեղում դիտարկելու նպատակով Տավրոս Սափեյանը և աշխատակազմի անդամներն այցելեցին Արտենիի մշակույթի տուն և մանկապարտեզ։ Եվս մեկ ...
Մանրամասն |
|
24.04.24
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ
|
Այսօր՝ Ապրիլի 24-ին, Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը,Թալինի համայնքապետարանի աշխատակիցները և ՀՈԱԿ-ների աշխատակիցները այցելեցին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող խաչքար-հուշարձան և հարգանքի տուրք մատուցեցին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ներկաները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստի կարգ: Խորին խոնարհում հայ ժողովրդի անամոք վշտի`Հայոց Մեծ Եղեռնի Սուրբ նահատակների հավերժ հիշատակին։
|
|
23.04.24
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՎ․ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
|
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում տեղի ունեցավ «Հայերը Պոլսում» խորագրով միջոցառում, որի շրջանակներում Թալինի համայնքապետարանի «Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի» ղեկավար Մարի Հովհաննիսյանը հանդես եկավ դասախոսությամբ` ներկայացնելով հայերի` Պոլսում հաստատվելու պատմությունն ու 1915թ. հայ մտավորականների զանգվածային կոտորածները։ Միջոցառմանը ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակիցներ, Աշնակ և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկավարժներ, ԵՊՀ ուսանողներ, դպրոցականներ և այլք։
|
|
23.04.24
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Թալինի կենտրոնական հրապարակում տեղադրվել է պատերազմական գործողությունների ընթացքում անմահացած թալինցի հերոսների անուններով և լուսանկարներով նոր պաստառ։ «Հայրենապաշտպան դաստիարակություն-ահա մեր փրկության խարիսխը», Գարեգին Նժդեհի այս խոսքերն են գրված պաստառի վրա՝ որպես բնութագիր մեր հերոսների սխրանքների։ Թալին քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրվել են համայնքի պատմամշակութային վայրերի, կոթողների, եկեղեցիների և թանգարանների մասին նոր տեղեկատվական ցուցանակներ, այդպիսով նպաստելով մեր մշակութային ժառանգության տարածման ու ճանաչելիության բարձրացմանը։
|
|
22.04.24
ԹԱԼԻՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԱՐՇԱՎ»՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ
|
Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող «Առողջ ապրելակերպի արշավի» կանգառն այս անգամ Թալին քաղաքում էր։Այն մեկնարկել է քայլերթով և շարունակվել առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկող արշավով՝ դպրոցականների մասնակցությամբ:Մասնակցել են ներկայացուցիչներ՝ ՀՀ Առողջապահության նախարարությունից, ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունից, Թալինի համայնքապետարանի «Սոցիալական աջակցության և առողջապահության» և «Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի» բաժիններից, համայնքի ՀՈԱԿ-ներից։Արշավը մեկնարկել է Թալինի Կաթողիկե եկեղեցուց, մասնակիցները քայլել են առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով և հասել մինչև ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |