Այսօր: Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 263
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Ապրիլ 14 - Մայիս 15
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Ապրիլ 13 - Մայիս 14
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Ապրիլ 7 - Մայիս 12
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Ապրիլ 7 - Մայիս 12
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Ապրիլ 7 - Մայիս 19
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Ապրիլ 7 - Մայիս 12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Ապրիլ 3 - Մայիս 6
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Ապրիլ 2 - Մայիս 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Ապրիլ 1 - 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մարտ 31 - Ապրիլ 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մարտ 30 - Ապրիլ 28
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մարտ 25 - Ապրիլ 22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մարտ 24 - Ապրիլ 21
ԻՐԱԶԵԿՈՒՄ /ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ/
2026,Փետրվար 20 - Նոյեմբեր 30
«ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
2026,Փետրվար 9 - Դեկտեմբեր 31
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 15
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.04.26 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

14.04.26 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների հետ Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածավանի վարչական ղեկավարը և ոլորտային պատասխանատուները։ Քննարկվեցին բնակավայրում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Համայնքի ղեկավարը հանձնարարեց պատասխանատուներին ցուցաբերել հետևողական աշխատանք և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել առկա խնդիրների լուծումը։
14.04.26 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Արագածավան բնակավայրում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության ընթացքում նա լսեց քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկները և ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց սեղմ ժամկետներում ապահովել դրանց լուծումը։
Այնուհետև համայնքի ղեկավարը շրջայց կատարեց բնակավայրում՝ տեղում ծանոթանալով բարձրացված խնդիրներին և դրանց առնչվող իրավիճակին։
12.04.26 ՄԱՍՏԱՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՏՈՆԸ (ՆԽԱՎԻԿ)
Մաստարա բնակավայրում մեծ շուքով նշվեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը (Նխավիկ):Օրվա խորհրդին համահունչ՝ ներկաները ուխտագնացություն կատարեցին դեպի Սուրբ Նախավկա մատուռ, որից հետո տեղի ունեցավ տոնական հանդիսություն:Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները։Տոնական ծրագրի ընթացքում ելույթներով հանդես եկան համայնքի պարային համույթները, ինչպես նաև ճանաչված և սիրված երգիչներ ու անհատ կատարողներ՝ ապահովելով բարձր տրամադրություն և տոնական մթնոլորտ:Տոնը անցավ ջերմ ու համախմբված միջավայրում՝ միավորելով թե՛ համայնքի բնակիչներին, թե՛ հյուրերին։ Տոնական ձևավորված տաղավարներում ներկաները հնարավորություն ունեցան ... Մանրամասն
10.04.26 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ԼՈՒՍԱԿՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Լուսակն բնակավայրի բնակիչներին ներկայացրեց բնակավայրի նորանշանակ վարչական ղեկավար Վաչագան Ալեքսանյանին։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նախկին վարչական ղեկավար Արտյոմ Չիչակյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Տավրոս Սափեյանը նորանշանակ վարչական ղեկավար Վաչագան Ալեքսանյանին մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ՝ ի շահ բնակավայրի զարգացման և բնակիչների բարեկեցության բարձրացման։
10.04.26 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Թալին համայնքում կոմունալ ծառայության կողմից իրականացվում են ծառերի էտման և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներ։ Միաժամանակ շարունակվում են համայնքի և Թալին քաղաքի բարեկարգման աշխատանքները՝ ապահովելու քաղաքի մաքուր, խնամված և բարեկարգ արտաքին տեսքը։
Համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է նմանատիպ աշխատանքներ՝ նպաստելով բնակիչների համար առավել հարմարավետ և գեղատեսիլ միջավայրի ձևավորմանը։
10.04.26 ԴԱՍԸՆԹԱՑ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՂԱՂԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԹԵՄԱՅՈՎ
Թալինի համայնքապետարանում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով դասընթաց։
Դասընթացը վարում էին ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության կազմավորման ղեկավարները և մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները՝ փոխգնդապետ Մուրադյանի գլխավորությամբ։ Դասընթացին մասնակցեց նաև Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանը։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին արտակարգ իրավիճակներում գործելու կարգը, համակարգի արդյունավետ կառավարման մեխանիզմները, ինչպես նաև խաղաղ ժամանակաշրջանից ռազմական դրության անցման փուլում իրականացվող առաջնահերթ միջոցառումները։
09.04.26 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների հետ շարունակաբար հանդիպումներ է ունենում համայնքի տարբեր բնակավայրերում։
Այս անգամ հանդիպումը կայացավ Ակունք բնակավայրում, որտեղ համայնքի ղեկավարը լսեց բնակիչներին հուզող խնդիրները, ընդունեց նրանց առաջարկները և ներկայացրեց հնարավոր լուծման տարբերակները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնակավայրի զարգացմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր՝ ուղղված բնակիչների կյանքի պայմանների բարելավմանը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner