29.03.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
28.03.24
ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ ՈՒՆԵՆ
|
Իրականացվել է գարնանային ծառատունկ, որին մասնակից են եղել ոչ միայն Թալինի համայնքապետարանի աշխատակիցները և վարչական ղեկավարներ, այլ նաև համայնքի բնակիչներ։ Ներքին Սասնաշենի, Վերին Սասնաշենի և Վերին Բազմաբերդի ճանապարհի երկայնքով տնկվել են հացենիներ։
|
|
27.03.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու խորհրդական Սևակ Մանուկյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցան Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչներ Թիերի Ժիրարի, Բերնարդ Ժանինի և Ալեքսանդր Դոսիքյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Մենուա Ասատրյանը, Արագածոտնի ՓՎ Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Սևակ Ֆահրադյանը և ջոկատի ներկայացուցիչ։Հանդիպման նպատակը Արագածավան բնակավայրում հրշեջ փրկարարական հենակետի հիմնման վերաբերյալ քննարկումների անցկացումն էր։ԵՄ և Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում ...
Մանրամասն |
|
26.03.24
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ՈՒ ԴԱՓՆԻՆԵՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆՔ ԹԱԼԻՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
|
Հանդիսավոր կերպով ու դափնիներով դիմավորեցինք Թալինի չեմպիոններին․Մարտի 20-24-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած Պաուերլիֆտինգի XPC վարկածով Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի չեմպիոններ դարձած և մեդալներ նվաճած, Թալինի Hi-Am(Հայ-էմ) Դյուցազնատան մարզիկներ Սիփան Խաչատրյանին, Սամվել Անանյանին, Ռուբեն Հովհաննիսյանին և Թալինի Hi-Am(Հայ-էմ) Դյուցազնատան հիմնադիր, մարզիչ Ռոման Սահրադյանին հայրենի Թալինում դիմավորեցին դհոլ-զուռնայով, դափնիներով և ծափողջույններով։Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը շնորհավորեց չեմպիոններին ու հպարտությամբ նշեց, որ նրանց հաղթանակներն անկասկած մնալու են Թալինի պատմության մեջ՝ որպես հպարտանքի, օրերի ու ամիսների անխոնջ աշխատանքի վառ օրինակ։Համայնքի ղեկավարը մեր չեմպիոններին ...
Մանրամասն |
|
26.03.24
ՆՈՐ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
|
Վերջին շրջանում համայնքի մաքրության, սանիտարական մաքրման ու աղբահանության կազմակերպման որակի բարձրացմանը և արդիականացմանն ուղղված բարեկարգման աշխատանքներն առավել մեծ թափով են իրականացվում: Բացի նոր աղբատար մեքենաների ձեռքբերումից, այս շրջանում ձեռք է բերվել նաև 300 երկաթյա աղբաման` Արագածավան, Արտենի և Գետափ բնակավայրերի համար և ևս 350 պլաստմասե աղբաման մնացյալ բնակավայրերում տեղադրելու համար: Աղբամանների մի մասը տեղադրվել է, տեղադրման աշխատանքները շարունակվում են:
|
|
19.03.24
ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՕՋԱԽՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է, ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՕՐ-ՕՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐԸ
|
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ղեկավար կազմերի անդամները, Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարն այսօր այցելեցին «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ: Վերջին շրջանում մանկապարտեզում տեղի են ունեցել մեծաթիվ բարեփոխումներ, ՀՀ Կառավարության որոշմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով, մանկապարտեզը ամբողջությամբ հագեցվել է մեծաքանակ գույքով: Թալինի համայնքապետարանի կողմից մանկապարտեզում կատարվել է մասնակի վերանորոգման աշխատանքներ: Պաշտոնատար անձինք այցի ընթացքում մանկապարտեզի տնօրեն Ռ․ Մելքոնյանի ուղեկցությամբ ուսումնասիրեցին մանկապարտեզի շենքային պայմանները, հետաքրքրվեցին ծավալած ...
Մանրամասն |
|
12.02.24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԴԻՏԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
|
Վերջերս Թալինի համայնքապետարանի կողմից մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Թալինի երաժշտական դպրոցի տարածքում, վերանորոգվել են նաև «Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների համար նախատեսված աշխատասենյակները, թիվ 18 ՏԸՀ-ի և «Թալին աշխարհ» օրաթերթի աշխատակիցների համար նախատեսված աշխատասենյակները։ Ամողջությամբ վերանորոգվել են մասնաշենքի սանհանգույցները։
|
|
08.02.24
ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ․ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ ԿԱՏԱՐԵՑԻՆ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ
|
Թալին համայնքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի, ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքների որակը դիտարկելու նպատակով այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և մարզպետարանի ու համայնքապետարանի աշխատակիցները հերթական ստուգայցերն իրականացրին։Առաջին այցելությունը դեպի Գառնահովիտ էր, որտեղ ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվում է նոր դպրոց։ Ծրագրի արժեքը 771 մլն 684 հազ դրամ է, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ․ և կավարտվեն 2024 թ․։ Այս պահի դրությամբ կառուցման աշխատանքներն իրականացված են 65 %-ով։Ստուգայցի հաջորդ ուղղությունը Թալինի բժշկական կենտրոնն էր։ 1 մլրդ 299 մլն 919 հազ դրամ պետական ներդրման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |