Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Թալինի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/09/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
09/09/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2025թ. սեպտեմբերի 09-ին ժամը 11:00-ին հրավիրվում է Թալին համայնքի ավագանու 2025թ. երկրորդ նստաշրջանի առաջին նիստը:
Նիստը տեղի կունենա Թալինի համայնքապետարանի դահլիճում, հասցեն` ք․Թալին, Գայի 1, 1-ին հարկ։
Նիստի օրակարգն է՝
1) Թալին համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին>> N 06-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2) Թալին համայնքի համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի (համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների) սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության։
3) Թալին համայնքի ավագանու անդամ Մանվել Ժորժիկի Կրպեյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
4) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-041-0015-0011 և 02-084-0012-0003 ծածկագրերով անշարժ գույքերը «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
5) «Թալինի համայնքային մարզական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ցատկացանցի թիմի սան Արմինե Նիկոյանին տեղական վճարի արտոնություն տրամադրելու մասին։
6)Թալին համայնքի ավագանու 2025թ-ի մարտի 28-ի «Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N 197-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 37-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
7)Թալին համայնքի ավագանու 30․05․2025թ-ի <<Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
8) Թալին համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին։
9) Թալին համայնքի Թաթուլ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
10) Թալին համայնքի Ներքին Սասնաշեն բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
11) Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։
12)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
13)Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի պեռլիտների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության նախաձեռնության վերաբերյալ «ՊԵՌԼԻՏ ՄԱՅՆԻՆԳ ԳՐՈՒՊ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։
14)Թալին համայնքի Լուսակն բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
15) «ԷՆԵՐՋԻ ԷՍ ՋԻ ԷՍ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրման մասին։
16)Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի <<Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 23-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
17) Ավագանու կողմից համայնքի բյուջեի կատարումը համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործման վերահսկումը իրականացնելու մասին։
18)Թալին համայնքի բյուջեի կատարման վերահսկողության իրականացման մասին։
19) Թալին համայնքի ավագանու 11 փետրվարի 2025թ-ի «Թալին համայնքի ավագանու 25.12.2024թ.-ի <<Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 197-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 05-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
20)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից ավազ տեղափոխելու մասին։
21)Պետական սեփականություն հանդիսացող հողամասերը Թալին համայնքին անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
22)Անշարժ գույքի հարկի արտոնություն կիրառելու մասին։
23)Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի պեռլիտների հանքավայրի հյուսիսային տեղամասում 02-016-0219-0015 կադաստրային ծածկագրով հողամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նախաձեռնության վերաբերյալ «ՊԵՌԼԻՏ ՄԱՅՆԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին:
24)Թալին համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։

 

Թալինի համայնքապետարան

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.9ՄԲ)
file (15.8ԿԲ)
Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner