Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անահիտ Ներսիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
31/08/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/10/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի հոկտեմբերի  11-ին ժամը 11:00-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին,Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել գույքի աճուրդ-վաճառք:

  -Աճուրդի առարկա է հանդիսանում` 
Լոտ 1. Թալին համայնքի, Կաքավաձոր բնակավայրի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգը՝ (1500 գծմ երկարությամբ, 522 մմ տրամագծով, 6 մմ պատի հաստությամբ երկաթյա խողովակաշարը, 1 գծմ-ի մեկնարկային գինը 29․908 ՀՀ դրամ) 43,360,000 ՀՀ դրամ մեկնարկային գնով։

    Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 21,680,000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 2,168,000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։

  Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։

  Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։

  Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով։    

  Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել  է՝  նախավճարի գումարը ներառվում է  վաճառքի գնի մեջ։              

 Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից   3  աշխատանքային օր առաջ։

Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և աճուրդի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։

 Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։

Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։

Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։

Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։

Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 5 աշխատանքային  օրվա ընթացքում   կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման։

Գույքի օտարումն իրականացվում է դասական աճուրդով։

Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00:

 

 

ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner