ՀՀ Արագածոտն մարզի Թալին համայնքի «Թալինի թիվ 3 մանկապարտեզ», «Մաստարայի մանկապարտեզ», «Աշնակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ները հայտարարում են մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝
«Թալինի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ, երաժշտության դաստիարակ 1/ հաստիքային միավոր/
«Մաստարայի մանկապարտեզ ՀՈԱԿ, երաժշտության դաստիարակ /0,5 հաստիքային միավոր/
«Աշնակի մանկապարտեզ» ՀՈԱԿ, երաժշտության դաստիարակ /0,5 հաստիքային միավոր/։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011թ ապրիլի 26-ի N 416-ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի որակավորման պահանջն է՝
.Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում (Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
• Անձը հաստատող փաստաթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
•Ինքնակենսագրություն (Ձև 4¬)
•Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
•Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
•ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր ( դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերի համար դիմել համապատասխանաբար՝ «Թալինի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրինությանը, «Մաստարայի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրինությանը, «Աշնակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրինությանը:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ.-ի օգոստոսի 21-ից – 2023թ.-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-16:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ.-ի սեպտեմբերի18-ին, ժամը 11։00-ին, Թալինի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում՝ հասցեն` ք․ Թալին, Գայի 10։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (98)-08-29-81, Էլ. փոստ` talinitiv3@inbox.ru։
Թալինի համայնքապետարան