ՀՀ Արագածոտն մարզի Թալին համայնքի «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝
.Դաստիարակ 1,12 հաստիքային միավոր,
.Շղարշիկի մասնաճյուղի դաստիարակ 0,5 հաստիքային միավոր,
.Եղնիկի մասնաճյուղի դաստիարակ 0,5 հաստիքային միավոր։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011թ. ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորման պահանջն է՝
1.Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում ( Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
• Անձը հաստատող փաստաթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն ( Ձև 4)
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
• Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
• Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 25.05.2023թ.-21.06.2023թ., ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-1600, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 27.06.2023թ. «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում՝ հասցե` գ.Կաթնաղբյուր փ.3 շենք 4, հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093804765, Էլ.փոստ`katnaghbyurmankapartez@mail.ru։
Թալինի համայնքապետարան