Այսօր: Երկուշաբթի, 23 Հունիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.06.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

20.06.25 ՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Թալին համայնքի ևս 10 բնակավայրեր ստացան նոր թենիսային սեղաններ.
Թալին համայնքում շարունակվում են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված նախաձեռնությունները։ Վերջին օրերին համայնքի ևս 10 բնակավայրերում տեղադրվեցին նոր թենիսի սեղաններ՝ բնակիչներին հնարավորություն ընձեռելով կազմակերպել ակտիվ և օգտակար ժամանց:
19.06.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում այսօր կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի մոտ ընդունելություններն
անցկացվում են ամեն հինգշաբթի՝ նպատակ ունենալով առավել հասանելի դարձնել համայնքային կառավարումը և արդյունավետ արձագանքել բնակիչների կարիքներին ու առաջարկություններին։
Հարգելի՛ բնակիչներ, հիշեցնում ենք, որ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10:00-12:00։ Խնդրում ենք նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարանի քարտուղարություն կամ զանգահարելով (060) 75-77-87 հեռախոսահամարին։
19.06.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Թալին համայնքում սպորտը շարունակաբար զարգանում է՝ խթանելով առողջ ապրելակերպը և համայնքային համախմբվածությունը։ Վերջին տարիներին համայնքում արդեն մի քանի անգամ անցկացվել են տարբեր մարզաձևերի մրցաշարեր, որոնց մասնակցությունը տարեցտարի ավելանում է։Այս անգամ Թալինի համայնքապետարանը կազմակերպում է սեղանի թենիսի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոսամարտի հերոս Կարեն Սարգսյանին։Հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Արագածավանի թիվ 1 դպրոցում կմեկնարկի «Կարեն Սարգսյանի անվան սեղանի թենիսի միջհամայնքային հուշամրցաշարը»։Մրցաշարի խաղերը կանցկացվեն Արագածավանի թիվ 1 դպրոցում և Թալին քաղաքի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցում՝ ըստ սահմանված ժամանակացույցի։Մրցաշարին կմասնակցեն Թալին համայնքի 21 բնակավայրերի ... Մանրամասն
17.06.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու համայնքապետարանի ղեկավար կազմն այսօր անցկացրին աշխատանքային խորհրդակցություն համայնքի վարչական ղեկավարների հետ:Խորհրդակցության օրակարգը բազմաբովանդակ էր և ընդգրկում էր համայնքային կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտները։ Քննարկվեցին հարկերի և տուրքերի հավաքագրման ընթացիկ ցուցանիշները, աղբահանության և արտաքին լուսավորության կազմակերպման արդյունավետությունը, ջրամատակարարման համակարգերի խնդիրներն ու բարելավման ուղիները։ Բացի այդ, առանձին ուշադրության արժանացան համայնքի բնակավայրերում սոցիալական, աշխատանքային, տնտեսական, կոմունալ, ֆինանսական, գյուղատնտեսական և մշակութային բնույթի հրատապ խնդիրները։Հատուկ ուշադրություն դարձվեց Կառավարության աջակցությամբ Թալին ... Մանրամասն
17.06.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Արագածավան բնակավայրում իրականացվում են կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներ․
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ, աշխատանքային այց կատարեց Արագածավան բնակավայր։ Արագածավանի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի ուղեկցությամբ տեղում դիտարկվեցին կոյուղագծերի վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքը։
Աշխատանքների նպատակն է բարելավել բնակավայրի կոմունալ պայմանները և ապահովել բնակիչների կենսապայմանների բարձրացում։
Դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում Ոսկեթաս բնակավայրում:
17.06.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԼՈՒՍԱԿՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և ոլորտային պատասխանատուներն աշխատանքային այցով եղան նաև Լուսակն բնակավայրում, որտեղ ՀՀ Կառավարության կողմից կառուցվում է միջնակարգ դպրոցների մոդուլային տիպի շենք՝ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով։ Այցի շրջանակներում, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ոլորտային պատասխանատու անձինք և Լուսակնի վարչական ղեկավար Արտյոմ Չիչակյանը դիտարկեցին ընթացող շինաշխատանքները, քննարկվեցին շինարարության ընթացքն ու առկա խնդիրները։
Այնուհետև համայնքի ղեկավարն այցելեց Լուսակնում բնակվող Մկրտչյանների բազմազավակ ընտանիք, տեղում ծանոթանալու ընտանիքին հուզող հարցերին ու մարտահրավերներին։
16.06.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում կայացավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն.Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների ղեկավարները։Խորհրդակցությունը կազմակերպվել էր համայնքային կառավարման արդյունավետության բարձրացման, ընթացիկ աշխատանքների գնահատման և առկա խնդիրների համալիր վերլուծության նպատակով։ Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին զեկույցներ իրենց վստահված ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքի, առկա խոչընդոտների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։ Քննարկվեցին նաև արդեն ավարտված ծրագրերի արդյունքները՝ վերլուծելով ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner