|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունվարի 2020 թվականի N 12 |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 02-003-0224-0629 ԾԱԾԿԱԳՐՈՎ 11.3471 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ 7.4246 ՀԱ-Ի ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21.01.2020թ. N-1 / փ-7 դրական եզրակացությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել ք. Թալին Գայի փող . 84 հասցեում , 02-003-0224-0629 ծածկագրի տակգտնվող , <<Բիլդմաստեր >>ՍՊԸ- ի սեփականություն հանդիսացող 11.3471 հա մակերեսով հողամասից 7.4276 հա- ի նպատակային նշանակության փոփոխությունը ՝գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքից , էներգետիկայի, կապի , կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության , էներգետիկայի գործառնական նշանակության հողերի : 2.Առաջարկել հողամասի սեփականատեր <<Բիլդմաստեր >>ՍՊԸ- ին եռամսյա ժամկետում համայնքի բյուջե վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ (/ 74276 x 528 / - / 74276 x 23,75 / = 37453673) 37453673 / երեսունյոթ միլիոն չորս հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր յոթանասուներեք / դրամ : 3.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 14.3–րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում : 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
|
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|