Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Սպարտակ Գալուստի Մինասյանի կողմից 01 ապրիլ 2026 թվական Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 29 մարտ 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026URUGXV, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թալին համայնք Աշնակ բնակավայր Վ․Իսրայելյան փողոց 2 բնակելի տուն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-011-0001-0002 և 02-011-0001-0001-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված ընդհանուր՝ 0․47047 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 169քմ արտաքին մակերեսով շինությունը՝ բնակելի տունը ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2. Առաջարկել կառույցն իրականացրած Սպարտակ Գալուստի Մինասյանին գնել օրինական ճանաչված 169քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ բնակելի տունը 1քմ-ի օտարման համար վճարելով 631 (վեց հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ, սահմանված չափի 1000 քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով՝ 218 (երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ և սահմանված չափից ավել օգտագործված 3704․7 քմ հողամասի 1քմ-ի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 654 (վեց հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: