Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ և 118-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշման պահանջները, Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ Թալինի ներկայացուցչության կողմից 19 սեպտեմբեր 2023 թվականին տրված թիվ ԹԼ-458 արխիվային տեղեկանքը, 16 ապրիլ 2026 թվականին Աշոտ Գառնիկի Ահարոնյանի կողմից Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/1268 դիմումը և հաշվի առնելով, որ անասնաշենքի պահպանման և սպասարկման համար Աշոտ Գառնիկի Ահարոնյանին հատկացվող 0.244 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Վերականգնել ՀՀ ժողպատգամավորների Թալինի շրջանի Ոսկեթասի գյուղխորհրդի գործկոմի հողի սեփականաշնորհման և բարեփոխումների տեղական հանձնաժողովի 20-ը հոտեմբերի 1991 թվականի թիվ 9 արձանագրությամբ Աշոտ Գառնիկի Ահարոնյանին օտարված Թալին համայնքի Ոսկեթաս բնակավայր 7-րդ փողոց, 25/1 անասնաշենք հասցեում գտնվող, ընդհանուր 815․79 քմ ներքին մակերեսով անասնաշենքի հատկացման հիմքերը:
2. Աշոտ Գառնիկի Ահարոնյանին սեփականության իրավունքով պատկանող անասնաշենքի պահպանման և սպասարկման համար, 02-085-0013-0023 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․244 հա հողամասը սեփականության իրավունքով հատկացնել Աշոտ Գառնիկի Ահարոնյանին՝ պայմանով որ հետագա գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կկատարվի՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։