Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 2026 թվականի մայիսի 6-ի թիվ 01//02915-2026 գրությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-003-0212-0625 ծածկագրով հողամասից առանձնացված 4․38625 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողերի:
2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: