|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 օգոստոսի 2026 թվականի N 1574-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՓՈՍԱԼՑՄԱՆ և ՃԱՔԱԼՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2026 թվականի ընթացքում փոսալցման աշխատանքների կատարման ժամանակ եղանակային անբարենպաստ պայմանների՝ անձրևների և ձնհալի հետևանքով, ճանապարհների առանձին հատվածներում առաջացել են նոր փոսեր և անհարթություններ, ինչպես նաև առկա փոսալցումների չափագրման տվյալների միջև արձանագրվել են էական տարբերություններ, ինչի հետևանքով խոչընդոտվում է տրանսպորտային միջոցների բնականոն և անվտանգ երթևեկությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սեղմ ժամկետներում իրականացնել լրացուցիչ փոսալցման շինարարական աշխատանքներ։ Հաշվի առնելով աշխատանքների հրատապությունը և համայնքի բնակավայրերում երթևեկության անվտանգությունն ու բնականոն կազմակերպումն ապահովելու անհրաժեշտությունը՝ և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով՝ անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրերում արհեստական անհարթությունների, փոսալցման և ճաքալցման աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|