|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 նոյեմբերի 2017 թվականի N 40-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով <<Թալին >> նոտարական տարածքի նոտար Գայանե Մեսրոպյանի 25.09.2017թ. N Ե-147 դիմումը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող , ք.Թալին Կոմիտասի փող. 2 հասցեում գտնվող 02-003-075-025-001 ծածկագրով վարչական շենքի 1-ին հարկից երեք սենյակ 33.53 քմ ընդհանուր մակերեսով անհատույց և անորոշ ժամկետով օգտագործման տրամադրել <<Թալին >>նոտարական տարածքի նոտար Գայանե Մեսրոպյանին, որպես <<Թալին >> նոտարական տարածքի գրասենյակ , հատկացված տարածքը հիմնանորոգելու և հետագա պահպանությունը ապահովելու պայմանով : 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող տասներորդ օրվանից : |
Կողմ -6 ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|