|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 փետրվարի 2021 թվականի N 07-Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թալինի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 15 %-ի չափով : 2.Թալինի համայնքապետարանի աշխատակազմում երկար տարիների՝ 5-8 տարի աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 5 %-ի չափով, 8-10 տարի աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքի 10%-ի չափով, 10 տարուց ավել աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 15 %-ի չափով: 3.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում սահմանված հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է աշխատավարձի հետ ընդհանուր գումարով : 4.Համայքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը : 5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -7 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|