Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 24․03․2026թ-ի թիվ 2 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 02-016-0283-0669 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության 10,18757 հա, որից 9,53719 հա արոտավայր և 0,65038 հա վարելահող գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 3 տարի ժամկետով, տարեկան 125․000 (մեկ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրել «ԿՐԱՄԵՐ ԷՔՍՊԱՆԴԵԴ ԳԼԱՍՍ» ՍՊԸ-ին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33,500 (երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: