|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հունիսի 2018 թվականի N 26-Ա |
ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով Թալինի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում երեխաների թվի կտրուկ նվազումը կապված երեխաների մեծ մասի դպրոց հաճախելու հետ և մանկապարտեզ հաճախելու նոր դիմումների բացակայությունը , ինչպես նաև հաշվի առնելով մնացած /10-15/ երեխաներին Թալինի թիվ 3 մանկապարտեզում տեղավորելու հնարավորությունը , ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 15-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի դրույթներով , համայնքի ավագանին որոշում է` 1.2018թ. օգոստոսի 1-ից դադարեցնել Թալինի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի գործունեությունը : 2.Թալինի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում կատարել գույքագրում և գույքը ի պահ հանձնել Թալինի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին : 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից : |
Կողմ -4 ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ | Դեմ -1 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|