Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ կետի և <<Բյուջետային համակարգի մասին>>
ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է `
1.Հաստատել Թալին համայնքի 2019թ-ի տարեկան բյուջեն
Ø եկամուտների մասով - 163256.7 հազ դրամ
Ø ծախսերի մասով - 163256.7 հազ դրամ
Ø հավելուրդի մասով - 6000 .0 հազ դրամ
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի :
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
5.Հաստատել բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասորդը)` համաձայն հատված 4-ի:
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասորդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի:
8.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:
9.<<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ:
10. Սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը կատարել համաձայն համայնքի ավագանու 26.12.2018թ. N 66-Ա որոշմամբ սահմանված չափորոշիչների, համայնքի ղեկավարի կարգադրությամբ : Կանխիկ դրամի վճարումը կատարել համայնքապետարանի դրամարկղի միջոցով :
11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2019թ-ի հունվարի 1-ից: