|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 օգոստոսի 2017 թվականի N 32-Ն |
<<ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2016թ. N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածների դրույթներով , համայնքի ավագանին որոշում է ` 1.Թալին համայնքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 26-ի N 60-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն , որոշման 4-րդ կետը շարադրելով հետևյալ նոր խմբագրությամբ ` -2017թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Թալինի երաժշտական դպրոցում սովորելու համար ուսման վարձը գանձել 2016թ. համար սահմանված ուսման վարձի չափով ` 2500 դրամ , իսկ 2017թ. սեպտեմբերի 1-ից Թալինի երաժշտական դպրոցում սովորելու համար ուսման վարձը սահմանել 4000 դրամ : 2.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 26.12.2016թ. N 60-Ն որոշման 4-րդ կետը : 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|