|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 ապրիլի 2017 թվականի N 16-Ա |
<<ԹԱԼԻՆ ՋՐՇԻՆ>> ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 02-003-0224-0541 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության առնթեր քաղաքաշինության պետական կոմիտեի 07 ապրիլի 2017թ-ի գրությունը, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 06 ապրիլի 2017թ-ի թիվ 29 եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել <<Թալին Ջրշին>> ԲԲ ընկերության սեփականություն հանդիսացող 02-003-0224-0541 ծածկագրի տակ գտնվող 4,88 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը` արտադրական նշանակության հողերից էներգետիկայի նշանակության հողերի: 2. Թալինի համայնքի ղեկավարին` << Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային նշանակության փոփոխության պետական գրանցում: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|