Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում գտնվող գազատար խողովակաշարն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արագածոտնի ԳԳՄ-ին տրամադրելու համար :
2․Թալին համայնքի ղեկավարին ՝ օրենքով սահմանված կարգով ապահովելու սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։