Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 20.05.2026 թ-ի թիվ 4 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 02-016-0047-0340 ծածկագրի տակ գտնվող 0,03209 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝ 367,500 /երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամով օտարել Սևակ Պարույրի Պնդուկյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: