Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի , 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 48 1 հոդվածի և 76-80-րդհոդվածների դրույթներով , ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի >> 8-րդ գլխի պահանջներով , Թալին համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի
առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է `
1.Տալ համաձայնություն , Թալին համյնքի սեփականություն հանդիսացող , ք. Թալին Գորկու փող. 1-ին նրբանցք 7/1 հասցեում գտնվող , 02-003-0606-0002 ծածկագրով 60 քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը 99 տարի ժամկետով կառուցապատման նիրավունքով օգտագործման տրամադրելու :
2.Կառուցապատման իրավունքի տրամադրումը կատարել մրցույթով :
3.Կառուցապատման իրավունքի տարեկան մեկնարկային վարձավճար սահմանել 1000 դրամ :
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող տասներորդ օրվանից :