Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 43-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2021 թվականի N 43-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, համաձայն ՀՀ կառավարության 29.12.2016թ-ի թիվ 53-37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած <<Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի>> հիմք ընդունելով <<Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ>>-ի 2021թ. թիվ- գրությունը, համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ նախնական համաձայնություն <<Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ>>-ի հետ կնքելու Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-003-0211-0809 ծածկագրով 87,99169 հա և 02-003-0217-0013 ծածկագրով 72,10305 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի առուվաճառքի նախնական պայմանագիր :
2.Տալ համաձայնություն մինչև 2022թ-ի հունիսի 1-ը ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան հողամասը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից համաձայնություն տալու մասին որոշման առկայության դեպքում, հիմնադրամի հետ կնքել վերոհիշյալ հողամասերի ուղղակի վաճառքով օտարման (կամ առուվաճառքի) պայմանագիր :
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :


Կողմ -6

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner