Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Մարատ Համբարձումի Շեկիկյանի կողմից 01 ապրիլ 2026 թվական Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 30 մարտ 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026TBAPJJ, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված պարիսպը, տնտեսական շինությունը և բ/հ-ը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Թալին համայնք Կաքավաձոր բնակավայր 8-րդ փողոց 1-ին նրբանցք 5 շինություն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-060-0031-0043 կադաստրային ծածկագրով 0.0406 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 136․62քմ արտաքին մակերեսով շինությունները՝ պարիսպը, տնտեսական շինությունը և բ/հ-ը ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Մարատ Համբարձումի Շեկիկյանին գնել օրինական ճանաչված ընդհանուր 136․62քմ արտաքին մակերեսով շինությունները՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1262 (մեկ հազար երկու հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ, իսկ 406քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 218 (երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: