Նկատի ունենալով, որ ք. Թալին Ռ. Լևոնյան փողոց 103 հասցեում գտնվող 02-003-0120-0008 ծածկագրից առանձնացված 0.1211 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաց է թողնվել և չի արտացոլվել ՀՀ կառավարության 09.03.2006թ. N-435 –Ն որոշման մեջ որպես համայնքին անհատույց փոխանցվող հողամաս, ինչպես նաև հաշվի առնելով, որ համայնքապետարանում այն հաշվառված է <<Անհայտ սեփականատերեր>>հողամաս , ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի , ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի 01.06.2010 թ. N-186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է ՝
1.Թալին համայնքի 02-003-0120-0008 ծածկագրից առանձնացված, Ռ. Լևոնյան փողոց 103 հասցեում գտնվող 0.1211 հա հողամասը ճանաչել համայնքի սեփականություն:
2.Թալին համայնքի ղեկավար Ս. Արամյանին ՝ ապահովել նշված հողի նկատմամբ Թալին համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: