Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի , ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի , 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջենորվ , նկատի ունենալով , որ օտարվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարելու աճուրդային կարգով , չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում , չի գտնվում ինժեներատեխնիկական , տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում , չի հակասում քաղաքաշինական նորմերին , չի առաջացնում կամավոր կամ հարկադիր սերվիտուտ , չի խախտում այլ անձանց իրավունքները , հիմք ընդունելով Լիլիթ Խաչատրյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում `
1.Տալ համաձայնություն , Թալին համայնքի սեփականություն հանդիսացող , Գայի 3/6 հասցեում գտնվող , 02-003-0078-0419 ծածկագրով 14 քմ բնակավայրերի նշանակության, խառը կառուցապատման հողատարածքը ուղղակի վաճառքով
1.1. հողի արժեքը-14X 528 =7392 դրամ
1.2.գույքի գրանցման ծախսեր -56000դրամ
Ընդամենը 63392 / վաթսուն երեք հազար երեք հարյուր իննսուներկու / դրամ արժեքով օտարելու Լիլիթ Խաչատրյանին :
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: