|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունվարի 2018 թվականի N 02-Ա |
<< ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ , ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ , ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ >>21.12.2017Թ. N 52-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով << Տեղական իքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի , 48-րդ հոդվածի 3-րդ մասի և 50-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով , և << Իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածների դրույթներով , հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 23.01.2017թ. գրությունը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Թալին համայնքի ավագանու 21.12.2017թ. N 52-Ա որոշման N-1 հավելվածում համայնքի զարգացման ծրագրերի պատասխանատուի փոխարեն գրել համայնքի ղեկավարի խորհրդական , 3.2-4 ծածկագրի փոխարեն գրել 3.2-10 և ավելացնել համայնքը սպասարկող անասնաբույժի հաստիք , ամսական 77904 դրամ աշխատավարձով : 2Հաստատել համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը , աշխատակիցների թվաքանակը , հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը կատարված փոփոխություններով , համաձայն հավելվածի : 3.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 21.12.2017թ. N-52-Ա որոշման թիվ 1 հավելվածը : |
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(21.42 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|